ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ամեն բան արեց, որ բնաջնջման ռազմավարության այլընտրանքը դառնա թուրքաֆիկացումը

Ամեն բան արեց, որ բնաջնջման ռազմավարության այլընտրանքը դառնա թուրքաֆիկացումը
15.10.2024 | 16:18

Ի դեպ, Նիկոլը լավ գիտակցում է նաև՝ ե՛րբ չի դատվի.

երբ շատ «միամիտ», սակայն կոլեկտիվ ջանքերով, ՀՀ-ն լուծարի:

Այ, դրա համար է նա նաև հեծանիվ քշում. ուզում է ասել՝ ինձանից ոչինչ կախված չէ, ես ո՛չ մեղավորն եմ, ո՛չ էլ պատասխանատուն, ինձանից մենակ կախված է հեծանիվը, որ փորձում եմ քշել և հարազատ ջրափոսերի մոտ կանգնել ու երազել:

Նիկոլը սպասում է Վրաստանի հետընտրականին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում միջէթնիկ բախումներին, որոնք արդեն տևական ժամանակ եփվում են: Ըստ դրանց արդյունքների՝ նա փորձելու է հրապարակային հարթակում ճշգրտել իր մոտեցումները:

Եթե դրան զուգահեռ Իրանում էլ սկսեն, իսկ, իմ կարծիքով, սկսելու են, մենք հայտնվելու ենք Сухой спирт-ի դարաշրջանում՝ հյուսիսից ու հարավից շրջափակված:

Սակայն այս ընթացքում նա իր տերերի թուրքական խաղաքարտն է լեգիտիմացնելու, ասելով՝ դե պատերազմ է, միայն Թուրքիայի սահմանով կարող ենք որևէ բան բերել, հետևաբար, պետք է վիլայաթանանք:

Ասեմ, որ Ադրբեջանը այս հեռանկարի հետ հաշտ ու խաղաղ չէ, բայց դե ռեգիոնալ գեոպոլիտիկան ցույց կտա ամեն բան:

Նիկոլը ամեն բան արեց, որ ՀՀ-ն մենակ մնա, որ բնաջնջման ռազմավարության այլընտրանքը դառնա թուրքաֆիկացումը կամ պետության կազմալուծումը:

Փայերի ու քաղաքական հարճերի երկիր Հայաստան:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3599

Մեկնաբանություններ